հաշվիչ մեքենա

Երևանում

Մոսկվայում

Ռադիո

Գովազդ Ռադիոյում

Գովազդի տեղադրումը ռադիոյով

Ռադիոյով գովազդի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն առանց ձանձրացնելու ուղեկցում է ձեր պոտենցիալ հաճախորդներին ողջ օրվա ընթացքում: Գտնվմում են նրանք ավտոխցանման մեջ, թե կանգնած են գազոջախի մոտ, աշխատում են գրասենյակում կամ տանը համակարգչի մոտ` նրանցից շատերը լսում են իրենց նախընտրած ռադիոալիքը, որտեղով հնչում է ոչ միայն նախասիրած երգը կամ հաղորդումը, այլ նաև ձեր գովազդը: Այս տեսակի ծառայության գներն ունեն հսկայական դիապազոն, և ըստ այդմ գրավում են շահավետ պայմաններով:


 

Գովազդը ռադիոյով և հեռուստատեսությամբ արդեն բավականին երկար ժամանակ հանդիսանում է բնակչության զանգվածներին տեղեկության հաղորդման հզոր և յուրահատուկ միջոց: Դրանց առանձնահատկությունը կայանում է գովազդի տեղադրման եղանակում: Տվյալ դեպքում գովազդն ազդում է մարդու վրա անմիջապես ձայնային էֆեկտներով. դա և լավ, մելոդիկ երաժշտություն է, և մասնագիտորեն ընտրված դերասանների ձայներ:

Ռադիոյով գովազդի արժեքը նույնպես տարբերվում է հեռուստատեսայինից, սակայն լսարանի զանգվածային ընդգրկումը բնավ կիչ չէ: Ռադիոյով գովազդի տեղադրման արժեքը գրավիչ է ինչպես խոշոր ընկերությունների, այնպես էլ փոքր ձեռնարկությունների համար, որոնք նոր են ծանոթացնում պոտենցիալ գնորդներին իրենց արտադրանքի կամ ծառայությունների հետ:

Եթե ձեզ հետաքրքրում է որակյալ և պրոֆեսիոնալ գովազդի տեղադրում ռադիոյով, ապա մեր գովազդային գործակալությունը կօգնի ձեզ: Մեր կայքում դուք կարող եք ծանոթանալ Մայակ, Ավտոռադիո և այլ ռադիոկայաններով գովազդի գների հետ: Բարձր որակավորում ունեցող մասնագետները կվերլուծեն թիրախային լսարանը, կպատրաստեն որակյալ ձայնային հոլովակ և կտեղադրեն գովազդը ռադիոյով ձեզ համար առավել շահավետ ժամին: Եթե դուք չեք ուզում սահմանափակել ձեր գովազդային արշավը գովազդի մեկ տեսակով, տեղեկացրեք մեզ դրա մասին, և կարճ ժամանակահատվածում մեր աշխատակիցները կպատրաստեն ձեզ համար ռադիոյով և հեռուստատեսությամբ գովազդ տեղադրելու շահավետ առաջարկ:

Մեզ հաճախ հարցնում են` որքան արժե գովազդը ռադիոյով: Այս ծառայությունների համար գնացուցակը ստանդարտ է և կարող է չպարունակել ձեզ հետաքրքրող ողջ տեղեկությունը: Հնարավոր ծախսերի մասին հստակ պատկերացում կազմելու համար մեզանհրաժեշտ է իմանալ ձեր ապրանքների և ծառայությունների յուրահատկությունը: Այդ տեղեկությունը հաշվի առնելով մենք կընտրենք առավել համապատասխան ռադիոկայաններ հենց ձեր թիրախային լսարանն ընդգրկելու համար:

Մենք տեղադրում ենք գովազդ հետեվյալ ռադիոկայաններում`

 

«ԻՄ ՌԱԴԻՈ» ռադիոծրագիր 103.8 ՄՀց 

«ՎԷՄ» ռադիոծրագիր 91.1 ՄՀց

«ԱՎՏՈՌԱԴԻՈ» ռադիոծրագիր 89.7 ՄՀց 
«ՌԱԴԻՈ ՋԱՆ» ռադիոծրագիր 90.7 ՄՀց
«Շանսոն ՖՄ-90.1» ռադիոծրագիր 90.1 ՄՀց
«ԱՐՁԱԳԱՆՔ» ռադիոծրագիր 103.5 ՄՀց

«ԼԱՎ ՌԱԴԻՈ» ռադիոծրագիր 106.9 ՄՀց
«ԵՐԵՎԱՆ» ռադիոծրագիր 101.9 ՄՀց
«ՌԱԴԻՈ ՀԱՅ» ռադիոծրագիր 104.1 ՄՀց
«ՎԱՆ» ռադիոծրագիր 103.0 ՄՀց
«ՍԻԹԻ ՖՄ» ռադիոծրագիր 106.0 ՄՀց
«ՀԱՅ ՖՄ» ռադիոծրագիր 105.5 ՄՀց

«ՌՈՒՍՍԿՈՅԵ ՌԱԴԻՈ» ռադիոծրագիր 104.9 ՄՀց
«ԻՄՊՈՒԼՍ» ռադիոծրագիր 106.5 ՄՀց 
«ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ռադիոծրագիր 100.7 ՄՀց 

 

Առաջարկներին կարողեք ծանոթանալ հետեվյալ հղումով

бесплатно шаблоны dle 10 на сайте newtemplates.ru и скачать фильмы у нас на сайте есть скачать игры бесплатно бесплатно


ԱՐԽԻՎ

«    հունվարի 2018    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ