հաշվիչ մեքենա

Երևանում

Մոսկվայում

Ռադիո

Քանակական ուսումնասիրություն

Հեռախոսային հարցում

Այս մեթոդի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն իրականացվում է հեռախոսի միջոցով: Հեռախոսային հարցման ընթացքում հնարավոր է ստանալ հետևյալ հիմնական ցուցանիշները. ապրանքանիշի ճանաչվածության մակարդակը, ապրանքանիշի լոյալությունը, կոնկրետ ապրանքանշանի ապրանքների օգտագործման մակարդակը և այլն£ Տվյալ մեթոդը թույլ է տալիս որոշել այս կամ այն գովազդի հիշված լինելու մակարդակը, գնահատել գովազդային միջոցառումների արդյունավետությունը:

Հեռախոսային հարցման մեթոդը կարելի է կիրառել ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց հարցման համար:

Հեռախոսային հարցմանը ներկայացվում են հետևյալ պահանջները`

1 հարցման տևողությունը չպետք է գերազքնցի 5-7 րոպեն, առավելագույնը 10 րոպե (հարցաթերթիկում համապատասխան հարցերի քանակ),

2 հարցաթերթիկի բոլոր հարցերը պետք է լինեն փակ (երբ ներկայացված են պատասխանների տարբերակները), ծայրահեղ դեպքում` կիսափակ

հարցումը իրականացվում է այնպիսի բնակավայրում, որտեղ ընդհանուր հեռախոսաֆիկացումը կազմում է 70 տոկոս (ֆիզիկական անձանց հարցման դեպքում):

Հեռախոսային հարցումը, ինչպես հարցման յութաքանչյուր տեսակ ունի առավելություններև թերություններ:

 

Առավելություններ.

1 համեմատաբար ցածր արժեք,

2 օպերատիվություն` հեռախոսային հարցման ժամկետները բավականին սեղմ են,

3 հեշտ է հսկողություն իրականացնել, քանի որ առկան են բոլոր պատասխանողների հեռախոսահամարները ,

4 հեռախոսային հարցման ժամանակ երրորդ մարդկանց ազդեցությունը հարցվողի պատասխանի վրա շատ թույլ է£

Թերությունները

5 ֆիզիկական անձանց հարցման դեպքում կիրառելի է միայն մեծ քաղաքներում,

6 բացակայում է դիտարկտիկ նյութերի ներկայացման հնարավորությունը,

7 սոցիալական մի քանի խմբերի հարցման անհնարինություն,վերջիններիս մոտ հեռախոսի բացակայության պատճառով:

 


Երես առ երես, հարցում սրահում

Հարցազրույց իրականացնողները փողոցում հավաքագրում են մարդկանց և նրանց հրավիրում են հացազրույցն իրականացնելու համար նախատեսված հատուկ սրահ, որտեղ էլ նրանք պատասխանում են իրենց առաջադրված հարցերին:

Հարցազրույցի կազմակերպման այս տեխնիկան շատ է օգտագործվում մարքեթինգային տեստեր (գնային տեստեր, ապրանքային տեստեր) իրականացնելիս, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ներկայացնել նյութեր, դիտարկտիկ նյութեր և այլն£ Այս մեթոդի կիրառման ընթացքում հնարավոր է տալ ցանկացած տեսակի հարց (ընդհանուր դասակարգում, վերաբերմունքի աստիճան):

Այս մեթոդը ունի հետևյալ առավելությունները.

1 անմիջական շփումը հացում իրականացնողի և պատասխանողի միջև բարձրացնում է փոխըմբռնման աստիճանը, հետևաբար` պատասխանների ճշտությունը,

2 անմիջական շփումը թույլ է տալիս պատասխանողին դրական տրամադրելու նպատակով օգտագործել խթաններ նվերների տեսքով,

3 հնարավորություն կա ոչ վերբալ ինֆորմացիայի ֆիքսում` էմոցիաներ, ժեստեր,

4 դիտարկտիկ նյութերի ներկայացման հնարավորություն (պիտակներ, նկարներ, գովազդային նյութեր

 


Երես առ երես, փողոցային հարցում

Հարցման այս տեսակի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն իրականացվում է փողոցում և ունի հետևյալ.

Առավելությունները.

գ անմիջական շփումը հարցում իրականացնողի և պատասխանողի միջև բարձրացնում է փոխըմբռնման աստիճանը, հետևաբար` պատասխանների ճշտությունը,

գ անմիջական շփումը թույլ է տալիս պատասխանողին դրական տրամադրելու նպատակով օգտագործել խթաններ նվերների տեսքով,

գ հնարավորություն կա ոչ վերբալ ինֆորմացիայի ֆիքսում` էմոցիաներ, ժեստեր,

գ հարցման ոչ թանկ տարբերակ£

Թերություններ.

1 հարցաթերթիկը պետք է լինի փոքր, քանի որ երբ մենք հարց ենք ուղղում անցորդին, հնարավոր է, որ նա այդ պահին շտապում է,

2 խնդիր կա ստացված ինֆորմացիան ընդհանուրի վերածելու մեջ, քանի որ բոլոր սոցիալական խմբերը չեն, որ հաշվի են առնվում, ինչպիսին կարող է լինել մեքենաների սեփականատերերը, որոնք դուրս են մնում հարցման դաշտից£

 

երես առ երես, բնակարանային հարցում

Բնակարանային հարցումները իրականացվում են հարցվողների բնակարաններում£

Առավելություններ.

* հնարավորություն է տալիս հավաքել բնակչության առավել մեծ մասի կարծիքն արտահայտող տեղեկություն,

* հարցազրույցը իր տևողությամբ ավելի երկարատև է և կարելի է տալ ավելի շատ հարցեր քան հեռախոսով կամ փողոցային հարցման ժամանակ,

* հարցումը կատարվում է պատասխանողի համար սովորական և հարմար պայմաններում, որը նպաստում է հացում իրականացնողի և պատասխանողի միջև լավ բարյացկամ վերաբերմունքի ձևավորմանը£

Թերությունները.

1 Ինֆորմացիայի հավաքման համեմատաբար թանկ տեսակ,

2 հեռախոսային և փողոցային հարցումների համեմատ, ինֆորմացիայի հավաքման ավելի երկար ժամկետներ,

գ հասարակության բարձր եկամուտներ ունեցողների նկատմամբ դժվար հասանելիություն£



бесплатно шаблоны dle 10 на сайте newtemplates.ru и скачать фильмы у нас на сайте есть скачать игры бесплатно бесплатно


ԱՐԽԻՎ

«    հունվարի 2018    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ