հաշվիչ մեքենա

Երևանում

Մոսկվայում

Ռադիո

Որակական ուսումնասիրություն

Խորքային հարցազրույց

Նման հարցազրույցը խնդիրների խորքային ուսումնասիրությաննպատակ է հետապնդում: Հարցման մասնակիցներ կարող են հանդես գալ ցանկացած մակարդակի անձինք` տնային տնտեսուհուց մինչև նախարար:

Խորքային հարցազրույցի սկզբունքային տարբերությունը բացատրվում է նրա անցկացման յուրահատկությամբ£ Հարցազրույց իրականացնողը իր ձեռքի տակ ունենալով հարցաշար, իրավունք ունի տալու նաև լրացուցիչ հարցեր, որոնք ինչպես կարող են իրեն թվալ, ավելի կլուսաբանեն ուսումնասիրվող խնդիրը£ Այս մեթոդի օգտագործման դեպքում շատ հնարավոր է ստանալ ինֆորմացիա, որը կարող էր և չբացահատվել այլ մեթոդների կիրառման դեպքում:

Հարցազրույցը իրականացվում է բարձր որակավորում ունեցող մասնագետի կողմից£ Հարցազրույցը ձայնագրվում է, որը հնարավորություն է տալիս բաց չթողնել հարցազրույցի ընթացքում հնչած և ոչ մի կարևոր բառ:


 

Կիսաուղղորդվող հարցազրույց

Կիսաուղղորդվող հարցազրույցը հիմնականում կառուցվում է հարցազրույցի իրականացման նպատակով պատրաստված ուղեցույցի միջոցով և դրանում տեղ գտած հարցերի շուրջ: Այս հարցազրույցի տևողությունը հիմնականում կազմում է 30 րոպեից մինչև մեկ ժամ: Լինելով ավելի ճկուն քան հարցաթերթիկը այս ուղեցույցը շոշափում է մի քանի թեմա, որի շուրջն էլ տեղի է ունենում հացազրույցը:

Այս մեթոդը որակական ուսումնասիրություն իրականացնելիս ամենատարածվածն է, քանի որ այն իր ճկունության շնորհիվ թույլ է տալիս ավելի սպառիչ և հիմնավորված արդյունք ստանալ:


 

Խմբային հարցազրույց (ֆոկուս գրուպ)

Այս մեթոդը մեկ թեմայի շուրջ է համախմբում բազմաթիվ մարդկանց, որոնց կազմակերպում է հանդիպումն անցկացնողը (անիմատորը): Այս հանդիպումները որպես կանոն ձայնագրվում են:

Խմբի դինամիզմը թույլ է տալիս առաջ քաշվող խնդրի շուրջ ձեռք բերել ավելի սպառիչ և օգտակար կարծիքներ£ Ինչպես կիսաուղղորդվող հարցազրույցը, այնպես էլ խմբային հարցազրույցը կարող են օգտագործվել մարքեթինգի լայն շրջանակներում:


бесплатно шаблоны dle 10 на сайте newtemplates.ru и скачать фильмы у нас на сайте есть скачать игры бесплатно бесплатно


ԱՐԽԻՎ

«    հունվարի 2018    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ