հաշվիչ մեքենա

Երևանում

Մոսկվայում

Ռադիո

Գովազդ մամուլում

գովազդ մամուլում

Գովազդը մամուլում բազմադարյան պատմություն ունի, և որպես թիրախային լսարանը տեղեկացնելու արդյունավետ միջոց շարունակում է պահպանել առաջատար դիրքերը: Չնայած այն հանգամանքին, որ ներկայումս կան մեծ թվով գովազդային կրիչների տարբերակներ, սակայն տպագիր հրատարակությունները շարունակում են մնալ ապրանքների և ծառայությունների առաջխաղացման բավականին հանրամատչելի գործիք:


գովազդի տեղադրումը մամուլում

Զանգվածային պարբերականները (թերթերը, ամսագրերը) գովազդատուներին տալիս են հատուկ առավելություններ, որոնք գրավիչ են ազդեցության և արդյունավետության տեսակետից: Մամուլը հնարավորություն է տալիս.

- Մանրամասնորեն նկարագրել ապրանքը/ծառայությունը, փաստեր բերել, տալ ընդարձակ բացատրություններ, մասնագետների մեկնաբանություններ, տեղադրել իրազննական աղյուսակներ;

- Նվազեցնել գովազդային արշավի ծախսերը: Մասնավորապես, թերթերում գովազդի մատչելի գները թույլ են տալիս անցկացնել լայնածավալ ակցիաներ համեստ բյուջեի շրջանակներում;

- Օգտագործել գովազդի ձևաչափերի հսկայական ընտրությունը (տողային հայտարարություններ, հրապարակումներ, գիտա-ճանաչողական հոդվածներ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ, հավելվածներ, կտրոններ, ձայնասկավառակներ, նմուշառիչներ);

- Օգտագործել տեսողական ընկալումը, որը համարվում է առավել հզոր: Մարդկանց մեծամասնությունն ավելի լավ է հիշում և ընկալում այն տեղեկությունը, որը կարելի է տեսնել (կարդալ);

- Ընտրել «որակյալ» լսարան: Թերթեր և ամսագրեր ընթերցողների շրջանում զգալիորեն ավելի բարձր է լայն մտահորիզոնով կրթված մարդկանց տոկոսը (համեմատած, օրինակ, հեռուստատեսության հետ);

- Հույս դնել գովազդային հայտարարության երկարատև կյանքի ցիկլի վրա: Շաբաթական թերթը/ամսագիրը ամբողջ ընտանիքի կողմից ընթերցվում է 7 օրվա ընթացքում, իսկ ամսական հրատարակությունները կարող են պահվել մի քանի տարի, եթե պարունակում են հետաքրքիր տեղեկություն;

- Օպերատիվ կերպով սկսել գովազդային արշավ: Օրինակ, թերթերում` հենց հաջորդ օրը: Սա հատկապես արդիական է վաճառքների և ակցիաների մասին տեղեկացնելու համար;

- Պատվիրել իմիջային գովազդ հեղինակավոր հրատարակություններում;

- Հրավիրել այն լսարանի ուշադրությունը, որը չի օգտվում այլ լրատվամիջոցներից (ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ);

- Կիրառել սեգմենտավորում ըստ աշխարհագրական և դեմոգրաֆիկական հատկանիշի, հետաքրքրությունների;

- Ազդել մշտական լսարանի վրա: Մասնավորապես, որոշակի հրատարակությունների բաժանորդների վրա:

Գովազդը մամուլում ունի նաև այն զգալի առավելությունը, ինչպիսին է ոչ պարտադրումը: Ընթերցողը ուշադրություն է դարձնում հայտարարությանը իր սեփական կամքով և ցանկությամբ, իսկ շատ դեպքերում նպատակամտորեն է ձեռք բերում թերթ/ամսագիր` որոշակի ապրանք կամ ընկերություն ըտրելու համար:


ԳՈՎԱԶԴԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ և ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

«FOCUS MEDIA GROUP» գործակալությունն առաջարկում է պարբերականներում գովազդի տեղադրման պրոֆեսիոնալ մոտեցում: Մենք կօգնենք օգտագործել մամուլի հնարավորություններն առավելագույն օգուտով: Հաջող գովազդային արշավի հիմնական բաղադրիչներն են`

- Հրատարակության հաջող ընտրություն (Ռուսաստանում թողարկվում են տասնյակ հազարավոր թերթեր և ամսագրեր);

- Ծախսերի և արդյունքի օպտիմալ հարաբերակցություն (մենք վաղուց համագործակցում ենք շատ հրատարակությունների հետ, ուստի առաջարկում ենք ռեղադրման համար առավել շահավետ գներ);

- Թիրախային լսարանի գրագետ որոշում;

- Հիշվող տեքստ;

- Էսթետիկ և պատշաճ պատկերազարդում;

- Մի քանի ձևաչափերի համակցում;

- Ապրանքի կամ ծառայության առաջխաղացման համար մարկեթինգային արշավի անցկացման հանգամանորեն մշակված ծրագիր:

Մեր գործակալությունն իր աշխատանքի մեջ օգտագործում է միայն պրոֆեսիոնալ մեթոդներ և անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:

Ամսագրերում և թերթերում գովազդի տեղադրման առավելությունների մասին կարող եք իմանալ ավելին:

 

Տեսեք նաև`գովազդ հեռուստատեսությամբ,գովազդ ռադիոյով,գովազդ ինտերնետում....

Առաջարկներին կարող եք ծանոթանալ հետեվյալ հղումով


бесплатно шаблоны dle 10 на сайте newtemplates.ru и скачать фильмы у нас на сайте есть скачать игры бесплатно бесплатно


ԱՐԽԻՎ

«    հունվարի 2018    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ