հաշվիչ մեքենա

Երևանում

Մոսկվայում

Ռադիո

Արտաքին գովազդ

արտաքին գովազդի տեղադրում

արագ, հարմարավետ, արդյունավետ


ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՈՎԱԶԴ` ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած գովազդային տեղեկություն, որը մենք ամեն օր և մեծ թվով նկատում ենք մեր քաղաքների փողոցներում, պաշտոնապես ընդունված է անվանել «արտաքին գովազդ»: Պրիմիտիվ ձևով, սովորական տեղեկատվական ցուցանակի տեսքով այն օգտագործվել է դեռ Հին Եգիպտոսի ժամանակներում, իսկ ժամանակակից կյանքում արտաքին գովազդի տեղադրումը մարքեթինգային գործունեության մեջ ամենաարդյունավետ գործիքներից մեկն է:
Գովազդի այս տեսակը ապշեցնում է իր տեսակային բազմազանությամբ և իր ցուցադրման նոր եղանակների առաջացմամբ: Այն ամենը, ինչն ուղղված է ձեր ուշադրությունը գրավելուն, սկսած վառ մակագրումներից մայթերի վրա կամ պաստառներից կանգառներում և վերջացրած մասշտաբային արգելապատնեշներից շենքերի պատերի վրա և մեծ վահաններով է մարդաշատ վայրերում` իրավամբ վերաբերվում է արտաքին գովազդին: Հենց իր բազմազանության շնորհիվ արտաքին գովազդը ընդունակ է կատարել բիզնեսի համար մի շարք կարևոր խնդիրներ, մասնավորապես.

- Իմիջի ձևավորում`արտաքին գովազդի տեղադրումը, որը իրենից ներկայացնում է մեծ ձևաչափերի մակերեսներ, վկայում է ընկերության մեծալրջության մասին, ստեղծում է հուսալի և հաջողակ ընկերության պատկեր;

- Վաճառքների ակտիվացում` զեղչերի, ակցիաների, բոնուսների և այլնի մասին տեղեկության տարածում;

- Տեղեկատվական բովանդակություն` տեղեկացում առաջիկայում անցկավող տարբեր միջոցառումների` համերգների, ցուցահանդեսների, ելույթների և այլնի մասին;

- Օժանդակ ֆունկցիա ` հիմնական գովազդային ուղղության աջակցում բազմաթիվ գովազդով արտաքին կրիչների վրա:


Արտաքին գովազդի տեղադրման տարբերակիչ առավելությունները

Առաջին հերթին, արտաքին գովազդը այն քիչ եղանակներից մեկն է, որով կարելի է գտնել պոտենցիալ հաճախորդ նրանց շարքում, ովքեր հազվադեպ են հեռուստացույց դիտում կամ թերթեր կարդում: Այն ստեղծված է ակտիվ և զբաղված մարդկանց համար, ովքեր բավականին շատ ժամանկ են անցկացնում քաղաքում, այդ թվում նաև ավտոխցանումներում: Ոչ պակաս կարևոր առավելություն է թարգեթինգը աշխարհագրական հատկանիշով, այսինքն, արտաքին գովազդի տեղադրումը թիրախային լսարանի աչքի առաջ: Ուշագրավ է նաև արտաքին գովազդի առանձին տեսակների նշացուցիչ բնույթը:
Իսկ ամենակարևորն այն է, որ արտաքին գովազդի գրեթե բոլոր տեսակները, ի տարբերություն հեռուստահոլովակների և ռադիո-ընդմիջարկությունների, աշխատում են օրը 24 ժամ, ըստ որում ունենալով համեմատաբար ցածր գին:


Արտաքին գովազդի տեղադրումը «FOCUS MEDIA GROUP» գործակալության հետ

Մեր սերտ համագործակցությունը գովազդային մակերեսների բազմաթիվ սեփականատերերի և հարյուրավոր կապալային ընկերությունների հետ երաշխավորում է ձեզ գովազդի տեղադրում ամենահաջող վայրերում Երևանում և Հայաստանի բոլոր բնակավայրերում: Ամենատարբեր ձևաչափերի արտաքին գովազդի ավելի քան 3000 առաջարկվող օբյեկտների շարքում դուք անպայման կգտնեք պլանավորված մարքեթինգային արշավի համար կատարյալ տարբերակներ` առավելագույն գովազդային էֆեկտ ստանալու համար:

«FOCUS MEDIA GROUP» գովազդային գործակալությունն իրականացնում է արտաքին գովազդի տեղադրման հետ կապված ծառայությունների ամբողջական շարք` սկսած դիզայնի մշակումից և վերջացրած դրա պատշաճ տեսքի պահպանումով: Դեզ պարզապես անհրաժեշտ է հաղորդել գովազդային վահանակի ցանկալի տեսակը և նրա գտնվելու տարածքը, իսկ մյուս բոլոր նյուանսները մենք պատրաստ ենք վերցնել մեզ վրա: Ավելին, մենք գիտակցում ենք ժամանակի արժեքը, ուստի հնարավորություն ենք տալիս Ձեզ պատվիրել արտաքին գովազդի տեղադրումը հենց հիմա:

 


Գովազդային վահանակի օնլայն-պատվեր

Հարմար որոնողական ֆիլտրի և ըստ տեսակի ու տարածքային դրվածքի դիրքերի տեսակավորման հնարավորության շնորհիվ դուք հեշտությամբ կարող եք գտնել համապատասխան տարբերակ գովազդային վահանակների առկա լայն ցանկում: Ընդամենը մի քանի սեղմումներ, և մոտ ապագայում ձեզ հետ կկապնվի մեր մենեջերը` բոլոր մանրամասները ճշգրտելու համար: Մենք խնայում ենք ձեր ժամանակը!

Դուք գիտեք, թե որտեղ պետք է լինի ձեր գովազդը: Մենք գիտենք, թե ինչպես այն տեղադրել այնտեղ!

бесплатно шаблоны dle 10 на сайте newtemplates.ru и скачать фильмы у нас на сайте есть скачать игры бесплатно бесплатно


ԱՐԽԻՎ

«    հունվարի 2018    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ