հաշվիչ մեքենա

Երևանում

Մոսկվայում

Ռադիո

ՏԵսակավորել հոդվածներն ըստ: ամսաթվի | հանրաճանաչության | այցելությունների | մեկնաբանությունների | այբենական կարգի

Հեռուստատեսությունը պետք է փոխվի, այլապես անդառնալիորեն կպարտվի համացանցին. Արմեն Արզումանյան

Հրապարակել է: aav в Լռահոս - Երկ, 07 նոյեմբերի 2016

 
Մեկ տարի առաջ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը» և «Յուքոմ» հեռահաղորդակցության առաջատար ընկերությունը ռազմավարական համագործակցություն սկսեցին։ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» առաջատարը՝ «Արմենիա Թի-Վին», «Յուքոմ» ցանցի բաժանորդների համար ստեղծեց 6 նոր հեռուստաալիք: Այսօր ընկերությունները հանդես են եկել նոր նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 31-ից «Յուքոմ» ցանցով եթեր է հեռարձակվել 4 նոր նախագիծ, որոնք խոստանում են բեկումնային դառնալ։

Նոր նախագծերի, դրանց մտահղացման նախադրյալների, մեդիա խմբի և հեռուստատեսության խնդիրների ու ապագայի մասին Tert.am–ը խոսեց «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանի հետ։

- Պարոն Արզումանյան, տեխնոլոգիական առաջընթացին զուգընթաց համացանցից օգտվողների թիվն աճում է՝ ի հաշիվ հեռուստացույց դիտողների։ Որքանո՞վ է այս միտումը վտանգում հեռուստատեսության ապագան, ի՞նչ մարտահրավերների առջև են այսօր կանգնած «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» կազմի մեջ մտնող հեռուստաընկերությունները, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ժամանակով թելադրվող խնդիրները լուծելու համար։ 

-Մենք ապրում ենք տեխնոլոգիական հեղափոխությունների ամենօրյա հեղեղի մեջ։ Իրականություն է, որ ավանդական հեռուստատեսությունն ամեն օր զիջում է իր դիրքերը։ Նոր դարաշրջանի հեռուստադիտողը թելադրում է փոխվել, արագորեն ներդաշնակ դառնալ ժամանակակից պահանջներին կամ անդառնալիորեն պարտվել ինտերնետին ու վերանալ։ Հիմա աշխարհում ամենամոդայիկ արտահայտություններից մեկը՝ «ես հեռուստացույց չեմ նայում» նախադասությունն է։ Իրականում մենք ավելի շատ ենք դիտում հեռուստատեսություն, քան մեզ թվում է։ Բայց այդ «չեմ նայումը» արտասանելիս մենք չենք ստում, ուղղակի ինքներս էլ չենք հասկանում, որ այդ նույն «թիվիի» արտադրանքն ենք հաճախ սպառում «Յութուբում» ու «Ֆեյսբուքում»։ Այդ դեպքում դուք կհարցնեք՝ էլ ինչո՞ւ են անհանգստանում հեռուստաընկերությունները, եթե նրանց «պրոդուկտի» դիտելիությանը փաստացի ոչինչ չի սպառնում։ Բայց իրականությունն այն է, որ եթե առաջ դու նստում էիր հեռուստացույցի դիմաց ու հաղորդման կամ ֆիլմի դիտման ընթացքում քեզ հրամցվում էր գովազդ, որի համար ստացված գումարներով էլ ապրում էին հեռուստաընկերությունները, հիմա, երբ մենք հեռուստատեսություն ենք դիտում կաբելային ցանցում, երբ կարող ենք թռչել գովազդի վրայով ու չնայել այն, երբ «Ֆեյսբուքում» ու «Յութուբում» նույնպես առանց գովազդի ենք նայում նույն հաղորդումը, հեռուստաընկերությունը չի ստանում իրեն հասանելիք գումարը «ձեզ վաճառած» հաղորդման դիմաց։

Այս տրանսֆորմացիաները տեղի են ունենում ողջ աշխարհում, և հեռուստաընկերությունները բուռն փոփոխությունների ճանապարհ են բռնել։

Նույնպիսի փոփոխություններ են սպասվում նաև հեռահաղորդակցության ընկերություններին։ Աշխարհում ավանդական հեռախոսազանգերի քանակը շեշտակիորեն նվազում է։ Մարդիկ ավելի ու ավելի են գերադասում «Վայբերը», «Ուոթսափը», «Սկայպը» կամ «Ֆեյսթայմը»։ Բոլոր օպերատորների տեխնիկական սպասարկման մակարդակը դառնում է գրեթե իդենտիկ։ Մյուս կողմից էլ՝ ինտերնետի էքստենսիվ տարածումն ավարտվում է, և հեռահաղորդակցության ընկերությունները հասկանում են, որ եկել է նոր ծառայություններով մրցելու ժամանակը։

Ստեղծվել է իրավիճակ, երբ հեռահաղորդակցության ընկերություններն ու հեռուստաընկերություններն ուղղակի դատապարտված են համագործակցության։ Այս երկու ոլորտներն աշխարհում մեծ թափով փոխլրացման ու փոխներգործման պրոցեսներ են ապրում։ 

Netflix-ն ու Amazon-ը սովորական ինտերնետ էջից վարածվում են կինոհեռուստակաբելային հեռահաղորդակցության հսկաների։ Այլ հեռահաղորդակցության հսկաներ սերտ համագործակցություններ են սկսում «թիվի»-ների հետ։ Երբ HBO հեռուստաընկերությունը սկսեց հեռարձակել իր ամենախոշոր նախագծերը, հնարավորինս նպաստեց, որ դրանք մաքսիմալ տարածում ունենան նաև համացանցում։ Արդյունքում՝ այսօր նրա պրոդուկտները բոլոր հնարավոր ու անհնար ռեկորդներն են սահմանում ինչպես հեռուստաեթերում, այնպես էլ համացանցում։

Մենք նույնպես գնացել ենք այդ քայլին՝ մեկ տարի առաջ համագործակցություն սկսելով հեռահաղորդակցության առաջատար «Յուքոմ» ընկերության հետ, և միտված ենք ցանցի բաժանորդներին բացառիկ որակյալ կոնտենտ տրամադրել։ Այսօր կարող եմ ասել, որ «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքը, որը «Արմենիա Թի-Վիի» առանց գովազդի տարբերակն է, որտեղ հաղորդումների ու ֆիլմերի զգալի մասը ցուցադրվում է մեկ օր շուտ,  «Յուքոմ» ցանցի միանձնյա առաջատարն է։ Մեր մյուս ալիքներն ուղղված են տարբեր տարիքային, սոցիալական, կրթական ու մշակութային խմբերին և նույնպես մեծ դիտելիություն են ապահովում՝ հուշելով, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ 

-Շատ է քննարկվում նաև «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» և «Յուքոմի» նոր նախաձեռնությունը։ Խոսքը հոկտեմբերի 31-ից եթեր հեռարձակված մի քանի նոր նախագծերի մասին է։ Ստացվում է՝ մի կողմից մենք խոսում ենք հեռուստատեսության բյուջեի կրճատման մասին, մյուս կողմից՝ եթեր են մտնում տպավորիչ բյուջեով միանգամից մի քանի նախագծեր։ Համենայն դեպս, այդպես էր ասվում գովազդում։

- «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքների ընտանիքի ստեղծումից մեկ տարի անց «Յուքոմը» և մենք որոշեցինք ևս մեկ քայլ առաջ գնալ։ Հոկտեմբերի 31-ից եթեր է հեռարձակվել 4 նոր նախագիծ, որոնք հնարավոր կլինի դիտել միայն «Արմենիա Պրեմիում» -ի եթերում։ Սկսած այդ օրվանից ամեն օր ժամը 21:00-ին «Արմենիա Պրեմիումի» եթերում կլինի որակյալ արտադրանք, որը կկարողանան դիտել միայն «Յուքոմ» ցանցի բաժանորդները։

Երեք տարվա դադարից հետո նոր սիթքոմով վերադառնում է Հայկ Մարությանը։ «Ազիզյանները» կոչվող հումորիստական պատումների առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի 24 մասից և շաբաթվա ընթացքում կցուցադրվի 2 մաս։

Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ հումորիստական ֆիլմաշարը հուսով ենք կսիրվի «Արմենիա Պրեմիումի» հեռուստադիտողների կողմից՝ հատկապես, որ ֆիլմում նա միանգամից երկու կերպար է կերտելու: Այն նույնպես կհեռարձակվի շաբաթը 2 սերիա սկզբունքով։ Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Ցանկալի փեսացուն» կոչվող հաղորդումը կհեռարձակվի ամեն ուրբաթ։ Այն ռեալիթի ժանրի հաղորդում է, որտեղ մեկ տասնյակից ավելի աղջիկներ պայքարում են «Ցանկալի փեսացուին» գրավելու համար։ Շաբաթ և կիրակի երեկոյան կհեռարձակվի «Հին արքաներ» պատմական բազմասերիանոց ֆիլմը։ Սա խիստ ծախսատար և հավակնոտ նախագիծ է, որ պատմում է մ.թ.ա առաջին դարի Հայաստանի մասին։ Ֆիլմաշարը գեղարվեստական է, սակայն իրադարձությունները, որոնց մասին պատմվում է ֆիլմում, կարող էին մեր օրերում տեղի ունենալ։ Վստահ եմ, որ այն հսկայական հեռուստալսարան կունենա ու բուռն քննարկումների առիթ կդառնա։ Հայկական հեռուստատեսային պատմության ընթացքում սա առաջին նման փորձն է։ Ու, իհարկե, անհնար կլիներ իրականացնել, եթե չլիներ մեր և «Յուքոմի» համագործակցությունը։

-Այսինքն՝  ստացվում է, որ այդ նոր նախագծերը նախատեսված են սահմանափակ թվով մարդկանց համար և հանրության մի զգալի շերտ, որը «Յուքոմի» բաժանորդ չէ, փաստացի, զրկված է լինելու այդ մեդիապրոդուկտները սպառելու հնարավորությունից։ Ի՞նչ պետք է անի այն քաղաքացին, որը «Յուքոմ» ցանցի բաժանորդ չէ։ 

-Իսկ ի՞նչ է անում այն քաղաքացին, որը զրկված է, օրինակ, Discovery ալիքը դիտելու հնարավորությունից։ Աշխարհի շատ առաջատար հեռուստաընկերություններ ու հեռարձակողներ վաղուց կիրառում են վճարովի կաբելային ալիքներով հեռարձակման պրակտիկան, և դա օգնում է գումար հայթայթել՝ ստեղծելու այնպիսի նախագծեր, որոնց ստեղծումն այլ պարագայում ֆինանսական առումով դժվար կլիներ։ 

Մեր խումբը միշտ հայտնի է եղել նորարարական լուծումներով և աշխարհի փորձը մեր երկրում առաջինը կիրառելով։ 4 տարի առաջ «Արմենիա Թի-Վին» առաջինն էր, որ սկսեց հեռարձակվել HD որակով։ Այսօր «Արմենիա Թի-Վին» նաև տեխնիկական որակի առումով է քայլ առաջ կատարում՝ նոր նախագծերը նկարահանելով 4K ձևաչափով, կամ պարզապես 4 անգամ ավելի որակյալ պատկերով, քան Full HD-ն է։

- Այնուամենայնիվ, վերադառնանք նոր հաղորդումների հասանելիությանը լայն շերտերի համար։ Մի՞թե ճգնաժամային պայմաններում որակյալ հաղորդումներ նկարելու այլ տարբերակ չկար, քան դրանք վճարովի դարձնելն է, և արդյոք հնարավոր լինելո՞ւ է այդ հաղորդումները մի օր դիտել անվճար։

-Եկեք անկեղծ լինենք. ի՞նչ ընտրություն ունեն, օրինակ, հայաստանյան հեռուստաընկերությունները, երբ գովազդային շուկան բարվոք վիճակում չէ, երբ համաշխարհային հեռուստատեսային ճգնաժամ է, ու ամենուր գովազդային եկամուտների անկում է նկատվում։ Տարբերակ առաջին. ամեն տարի նվազեցնել ծախսերն ու կրճատել աշխատակիցներին, կամ տարբերակ երկու՝ փնտրել նոր հնարավորություններ։ Շատ հեռուստաընկերություններ գնում են առաջին ճանապարհով, որը մի լավ տեղ չի տանում։ Մենք ականատեսը կարող ենք դառնալ օրըստօրե ավելի ու ավելի ձանձրալի դարձող հեռուստաեթերի։ «Արմենիա Թի-Վին» ընտրել է երկրորդ տարբերակը և «Յուքոմի» հետ միասին փորձել է ստեղծել նոր միջավայր, որտեղ կարտադրվեն որակյալ ֆիլմեր ու հաղորդումներ։ Այո, ցավոք, այն միայն մեկ կաբելային ցանցում է ցուցադրվելու։ Եկեք հասկանանք, թե ինչ կլիներ, եթե մենք չդիմեինք այդ քայլին։ Արդյոք մեր մրցակիցները չէի՞ն անի դա։ Վստահ եմ՝ սա է հեռուստատեսության բարեփոխման միակ ճանապարհը։ Ու սա կօգնի նաև սովորական եթերային ալիքներին, որովհետև այդ բոլոր ծրագրերը մեկ տարի հետո եթեր կհեռարձակվեն «Արմենիա» հեռուստաընկերության հանրապետական բաց ցանցով։

«Պրեմիումին» պետք է վերաբերվել ինչպես կինոթատրոնի։ Երբ կինոն նոր է հայտնվում կինոթատրոնում, մարդիկ տոմս են գնում, որ դիտեն այն։ Իսկ ովքեր չեն ուզում վճարել, սպասում են որոշ ժամանակ և դիտում այն անվճար՝ հեռուստատեսությամբ։

Ռոստելեկոմ. Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց Բարքեմփ ոչ ֆորմալ Կոնֆերանսը

Հրապարակել է: aav в Լռահոս - Երկ, 07 նոյեմբերի 2016

«Ռոստելեկոմի» աջակցությամբ նոյեմբերի 6-ին «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում» (VTC) անցկացվեց «Բարքեմփ» ոչ ֆորմալ Կոնֆերանսը (Չկոնֆերանսը)՝ նվիրված Տեղեկատվական տեխնոլոգիաներին, Համացանցին և Նոր մեդիաներին առնչվող թեմաների։ «Նոր տեխնոլոգիաներն արդեն

Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազելու է ևս 2.4%-ով

Հրապարակել է: aav в Լռահոս - Երկ, 07 նոյեմբերի 2016

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն` 2016 թվականին Ադրբեջանի տնտեսության համախառն ներքին արդյունը կշարունակի նվազել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը: Արժույթի

ՊԵԿ. օֆշորային գոտում գրանցված ընկերությունը խուսափել է հարկերից

Հրապարակել է: aav в Լռահոս - Երկ, 07 նոյեմբերի 2016

Խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում քրեական գործ է

Կառավարությունը դիտարկում է «Հյուսիս-հարավ»-ի շինարարության ընթացքում մասնավորի հետ համագործակցելու տարբերակը

Հրապարակել է: aav в Լռահոս - Երկ, 07 նոյեմբերի 2016

Հայաստանի կառավարությունը քննարկում է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ընթացքում պետական և վարկային միջոցները խնայելու համար պետություն-մասնավոր համագործակցության հնարավորությունը: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման

«Հայաստան» հիմնադրամ. առանձնատներ` Արցախի բազմազավակ ընտանիքների համար

Հրապարակել է: aav в Լռահոս - Երկ, 07 նոյեմբերի 2016

2016թ-ի ընթացքում ենթակառուցվածքային տարբեր ծրագրերին զուգահեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանձնատներ է կառուցել եւ կառուցում Արցախի 5 եւ ավելի զավակ ունեցող ընտանիքների համար: Այս նպատակին են

Մարզային մի շարք հեռուստաընկերություններ կմնան առանց լսարանի

Հրապարակել է: aav в Լռահոս - Երք, 18 հոկտեմբերի 2016

 

Հոկտեմբերի 20-ից մարզային մի շարք հեռուստաընկերություններ կշարունակեն անալոգային հեռարձակումը՝ չունենալով, սակայն հեռուստադիտող:

«Նրանք դուրս կգան եթեր, բայց որեւէ մեկը դա չի նայի, որովհետեւ բոլորը ընդունելու են թվային ազդանշաններ, իսկ մասնավոր մուլտիպլեքսորների մուտքը դեռեւս չկա, չի երեւում երբ է լինելու»,-մեզ հետ զրույցում ասաց լրագրող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: «Լոռի թիվի»-ի գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանն էլ հավելեց. «Ամբողջ խնդիրը կայանում է օրենսդրության մեջ: Եթե օրենսդրությունը փոփոխվի այնպես, որ մեզ հնարավորություն տրվի մեր սեփական՝ փոքր մուլտիպլեքսորների միջոցով մենք լուծենք մեր խնդիրները, հոգանք մեր ծախսերը, ապա շատ լավ կլինի»:

Ներկայում գործում է հանրային մուլտիպլեքսորը, որը հեռարձակում է թվային լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունները՝ այդ թվում յուրաքանչյուր մարզից մեկ հեռուստաալիք, մյուս հեռուստաընկերությունները թվային հեռարձակման անցնելու համար ստիպված են սպասել:

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ամալյանը վստահեցրեց, որ թվային հեռարձակման լիցենզիա չունեցող հեռուստաընկերությունները կշարունակեն անալոգային հեռարձակումն այնքան ժամանակ, քանի դեռ ի հայտ չեն եկել մասնավոր մուլտիպլեքսորները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, անկախ փորձագետներն ու լրագրողական կազմակերպությունները, սակայն, խնդրի լուծման այլ տարբերակ են առաջարկում: Այսօր նրանք ոլորտի պատասխանատուների հետ հանրային քննարկում էին հրավիրել՝ ներկայացնելով իրենց առաջարկները:

«Շատ կարևոր է առաջին հերթին անցնել լիցենզավորման այլ ձեւի, այսինքն՝ պարզեցված լիցենզավորման: Դա թույլ կտա բոլոր այն հեռարձակողներին, որոնք ուզում են շարունակել աշխատել թվային ռեժիմով, իրենք ընտրեն, թե ինչպես են հասնելու լսարանին՝ կարող է դա լինել մալուխային, արբանյակային տարբերակով, բայց թվային ժամանակներում այդպիսի  բարդություններ ստեղծել մարզերում գործող լրատվամիջոցների համար, ուղղակի անթույլատրելի է»,-նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ի դեպ, Կոմիտեն օրենսդրական փոփոխությունների մեկ փաթեթ արդեն ուղարկել է Ազգային ժողով, մյուսը մշակման փուլում է:

Յունիբանկը 15 տարեկան է

Հրապարակել է: aav в Լռահոս - Երք, 18 հոկտեմբերի 2016

Այս տարի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը տոնում է իր հիմնադրման 15-ամյակը: Երևանի կենտրոնում «Յունիբանկն» իր դռները բացեց 2001 թվականին և գրեթե առաջին իսկ օրվանից սկսեց

Կարեն Կարապետյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին

Հրապարակել է: aav в Լռահոս - Երք, 18 հոկտեմբերի 2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, որոնք

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. FMO-ից ներգրավված 15 մլն դոլարը կուղղվի ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտներ

Հրապարակել է: aav в Լռահոս - Երք, 18 հոկտեմբերի 2016

Նիդերլանդների Զարգացման Ֆինանսական Ընկերությունը (FMO) և  ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կնքել են 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային համաձայնագիր Նիդերլանդների Նորդվեյք քաղաքում՝ FMO-ի կողմից  կազմակերպված «Ֆինանսների


Архив новостей

{calendar}
{vote}

Ключевые слова

{tags}

Сейчас на сайте

Мы имеем 570 гостей и 39 пользователей онлайн

Последнии коментарии



ԱՐԽԻՎ

«    հունվարի 2018    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ

Игры

Блок для информации о играх.

Фильмы

Блок для информации о фильмах.

Музыка

Блок для информации о музыке.

Изображения

Блок для информации об изображениях.

Программы

Блок для информации о софте.

Интересное

Просто блок для информации.