հաշվիչ մեքենա

Երևանում

Մոսկվայում

Ռադիո

Մարզային մի շարք հեռուստաընկերություններ կմնան առանց լսարանի

Հրապարակել է: aav в Լռահոս - Երք, 18 հոկտեմբերի 2016

 

Հոկտեմբերի 20-ից մարզային մի շարք հեռուստաընկերություններ կշարունակեն անալոգային հեռարձակումը՝ չունենալով, սակայն հեռուստադիտող:

«Նրանք դուրս կգան եթեր, բայց որեւէ մեկը դա չի նայի, որովհետեւ բոլորը ընդունելու են թվային ազդանշաններ, իսկ մասնավոր մուլտիպլեքսորների մուտքը դեռեւս չկա, չի երեւում երբ է լինելու»,-մեզ հետ զրույցում ասաց լրագրող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: «Լոռի թիվի»-ի գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանն էլ հավելեց. «Ամբողջ խնդիրը կայանում է օրենսդրության մեջ: Եթե օրենսդրությունը փոփոխվի այնպես, որ մեզ հնարավորություն տրվի մեր սեփական՝ փոքր մուլտիպլեքսորների միջոցով մենք լուծենք մեր խնդիրները, հոգանք մեր ծախսերը, ապա շատ լավ կլինի»:

Ներկայում գործում է հանրային մուլտիպլեքսորը, որը հեռարձակում է թվային լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունները՝ այդ թվում յուրաքանչյուր մարզից մեկ հեռուստաալիք, մյուս հեռուստաընկերությունները թվային հեռարձակման անցնելու համար ստիպված են սպասել:

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ամալյանը վստահեցրեց, որ թվային հեռարձակման լիցենզիա չունեցող հեռուստաընկերությունները կշարունակեն անալոգային հեռարձակումն այնքան ժամանակ, քանի դեռ ի հայտ չեն եկել մասնավոր մուլտիպլեքսորները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, անկախ փորձագետներն ու լրագրողական կազմակերպությունները, սակայն, խնդրի լուծման այլ տարբերակ են առաջարկում: Այսօր նրանք ոլորտի պատասխանատուների հետ հանրային քննարկում էին հրավիրել՝ ներկայացնելով իրենց առաջարկները:

«Շատ կարևոր է առաջին հերթին անցնել լիցենզավորման այլ ձեւի, այսինքն՝ պարզեցված լիցենզավորման: Դա թույլ կտա բոլոր այն հեռարձակողներին, որոնք ուզում են շարունակել աշխատել թվային ռեժիմով, իրենք ընտրեն, թե ինչպես են հասնելու լսարանին՝ կարող է դա լինել մալուխային, արբանյակային տարբերակով, բայց թվային ժամանակներում այդպիսի  բարդություններ ստեղծել մարզերում գործող լրատվամիջոցների համար, ուղղակի անթույլատրելի է»,-նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ի դեպ, Կոմիտեն օրենսդրական փոփոխությունների մեկ փաթեթ արդեն ուղարկել է Ազգային ժողով, մյուսը մշակման փուլում է:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Դիտումներ 165


ԱՐԽԻՎ

«    հունվարի 2018    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ