հաշվիչ մեքենա

Երևանում

Մոսկվայում

Ռադիո

Անալոգային հեռուստահեռարձակումը շուտով կանջատվի.

Հրապարակել է: aav в Լռահոս - Ուրբ, 16 սեպտեմբերի 2016

 

Հոկտեմբերի 20-ից նախատեսվում է սկսել հեռուստատեսային անալոգային հեռարձակման անջատումը Հայաստանի ամբողջ տարածքում: Հայաստանի Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր ԱմալյանըMedia.am-ին փոխանցեց նաև, որ գործընթացը թերևս տևի 10-15 օր:

«Կարծում եմ, որ տեխնիկապես դա հնարավոր կլինի իրականացնել մաս-մաս: Առաջնահերթություններ չենք նշում. գուցե մեկ օրվա մեջ մի քանի մարզում անջատվի: Իսկ Երևանը վերջո՞ւմ, թե սկզբում, առայժմ պետք է տեխնիկական նպատակահարմարությունը դիտարկվի»:

Շուտով հեռուստակայանները կցուցադրեն անջատման մասին իրազեկող տեսահոլովակը: Հայաստանցի հեռուստադիտողը, եթե տեխնիկապես դեռ չի հարմարվել նոր իրավիճակին, դրա համար մոտ մեկ ամիս ժամանակ կունենա (սոցիալապես անապահով 108 հազար ընտանիք անվճար ստացել է փոխարկիչ սարքերը՝ կցուրդները):

Թվայինի որոշ խափանումներ կարող եք շտկել ինքներդ

Ենթադրենք, ձեր հեռուստացույցով Հ1-ի թվայինը «կորցրել է իր ձայնը». դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ Հանրային ռադիոյի թվային հեռարձակումը ներառվել է ծառայությունների փաթեթի մեջ: Այդ դեպքում, Գրիգոր Ամալյանը խորհուրդ է տալիս պարզապես վերահամալրել (նորից «նաստրոյկա» անել ալիքները).

«Նման խնդիրներ կարող են առաջանալ ոչ միայն թվային հեռուստատեսային և ռադիո նոր ծառայությունների, այլև նրանց տեխնիկական պարամետրերի փոփոխության պարագայում: Սարսափելի ոչինչ չկա, պետք է մեկ անգամ ևս համալարել ալիքները»:

Իսկ ամռանը տեղի ունեցած գրեթե մեկօրյա եթերի համընդհանուր խափանման տեխնիկական խնդիրը կարգավորվել է. «Թվային հեռարձակման պարագայում ցավոտ է լինում տեխնիկական խափանումը, որովհետև նախկինում բոլոր հեռուստածրագրերը որպես տեխնիկական համակարգ բացառապես ինքնուրույն էին հեռարձակվում, հիմա ինտեգրված են հեռարձակման մեկ համակարգում, խափանումները լինում են ոչ թե առանձին մեկ ալիքում, այլ փաթեթով»:

Թվային ռադիոհեռարձակման հետ անալոգայինը դեռ երկար կմնա

Հին (այսինքն, այս պահին գործող) ռադիոընդունիչները դեն նետելու ժամանակը Հայաստանում դեռ մի քանի տարի չի գա: Գրիգոր Ամալյանի հաշվարկով, մարդիկ այստեղ դեռ ոչ պակաս, քան հինգ տարի կարող են շահագործել այդ ռադիոընդունիչները. « Զուգահեռ կլինի թվային ռադիոհեռարձակումը, բայց անալոգայինն անմիջապես չի անջատվի. ավտոմեքենայի ռադիոընդունիչը փոխելը բավական թանկ հաճույք է. մարդիկ պետք է հասցնեն իրենց ավտոմեքենենաների պարկը փոխել»:

Ինչու՞ է ռադիոհեռարձակումների թվայնացումն՝ ի տարբերություն հեռուստահեռարձակման թվայնացման, այդպես դանդաղում աշխարհում: Գրիգոր Ամալյանի փոխանցմամբ, եթե թվային հեռարձակման տխնիկական պահանջների հարցում միջազգային կազմակերպությունները հստակ ձևաչափ են պաշտոնականացրել, ապա ռադիոհեռարձակման թվայնացման ոլորտում մինչ օրս միասնական ձևաչափ չկա. «Դրա համար, հիմա մենք հակված ենք փոքր-ինչ հապաղել: Կարծես թե արդեն հստակվում են եվրոպական արտադրողների՝ առավել տարածված ձևաչափերը: Մասնավորապես, ավտոարտադրող Գերմանիան է փորձում կարգավորել դաշտը: Այն պահից, երբ ռադիոընդունիչ սարքերի տեխնիկական ձևաչափն ընտրվի մեր քաղաքացիների համար, կարող ենք սկսել գործընթացը»:

Գրիգոր Ամալյանի, ինչպես նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի տեսակետները՝ թվայնացման գործընթացին առնչվող խնդիրների շուրջ, Media.am-ը կներկայացնի առաջիկայում:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Դիտումներ 209


ԱՐԽԻՎ

«    հունվարի 2018    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ