հաշվիչ մեքենա

Երևանում

Մոսկվայում

Ռադիո

Կառավարությունը կարգավորում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ընթացակարգը

Հրապարակել է: aav в Լռահոս - Երկ, 17 հոկտեմբերի 2016

Կառավարությունը կարգավորում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ընթացակարգը
17/10/2016 15:17

Կառավարությունը կարգավորում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ընթացակարգը

ՀՀ կառավարությունն առաջարկում է կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ընթացակարգը: Ազգային ժողովը քննարկում է «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանն ընդգծեց, թե նախագծով առաջարկվում է սահմանել, որ ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը կտրվի մրցութային կարգով, որը հնարավորություն կտա կազմակերպությունն ընտրելիս հաշվի առնել վերջինի ընդերքօգտագործման ոլորտում նմանատիպ աշխատանքների փորձը: «Կարգավորումը թույլ կտա հաշվի առնել ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների  և տեխնոլոգիաների կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը, նախատեսվող ներդրումների ծավալը, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը, մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող՝ աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության եւ տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները, մրցույթի մասնակիցների որակավորումը, ֆինանսական եւ տեխնիկական կարողությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գևորգյանը:

Օրենքի նախագիծը մշակվել է «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված ֆինանսական վարկի երկրորդ և երրորդ մասնաբաժինների տրամադրման համար անհրաժեշտ նախապայման հանդիսացող` 9.2 կետով սահմանված միջոցառման կիրարկումն ապահովելու նպատակով:

Փոխնախարարը պարզաբանեց, որ ներկայումս գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով բոլոր տեսակի օգտակար հանածոների համար գործում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման միևնույն ընթացակարգը: Սակայն Օրենսգրքով չեն կարգավորվում ռադիոակտիվ հումքի (որպես ռազմավարական նշանակություն ունեցող հումք) երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները: Ռազմավարական նշանակություն ունեցող՝ ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքը նախատեսվում է տրամադրել մրցութային կարգով, որով կապահովվի մրցակցային հավասարություն:



Источник: b24.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Դիտումներ 159


ԱՐԽԻՎ

«    հունվարի 2018    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ