հաշվիչ մեքենա

Երևանում

Մոսկվայում

Ռադիո

Ի՞նչ պետք է իմանալ ապահովագրական ծառայություններից օգտվելիս

Հրապարակել է: aav в Լռահոս - Երկ, 17 հոկտեմբերի 2016

Առանց ուշացումների եւ ապահովագրական պայմանագրում սահմանված կարգով կատարեք ապահովագրական վճարումները: Եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում Դուք չեք վճարում միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարը, ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծել (չեղյալ համարել) Ձեր պայմանագիրը:Որոշ դեպքերում, մինչեւ պայմանագիրը միակողմանի լուծելը, ապահովագրողը կարող է սահմանել ապահովագրավճարի վճարման լրացուցիչ ժամկետ: Եթե այդ լրացուցիչ ժամկետի ընթացքում եւս Դուք չկատարեք ապահովագրավճարի վճարումը, եւ այդ լրացուցիչ ժամկետի ավարտից հետո տեղի ունենա ապահովագրական պատահար, ապահովագրողը ազատվում է հատուցում կատարելու պարտականությունից (եթե նույնիսկ մինչ այդ պայմանագրի լուծման մասին չեք ծանուցվել):
Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում անհապաղ հայտնեք այդ մասին ապահովագրական ընկերությանը կամ նրա ներկայացուցչին: Եթե ապահովագրական պայմանագրով նախատեսված է ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ծանուցման ժամկետ եւ եղանակ, ապա պահպանեք այդ պահանջը եւ տեղեկացրեք դեպքի մասին պայմանագրում նշված ժամկետներում եւ եղանակով:
Եթե ժամանակին չհայտնեք ապահովագրական ընկերությանը ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին, ապահովագրական ընկերությունն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը`
ինչպես պատահարի վայրում, այնպես էլ դրանից հետո` հատուցում ստանալու գործընթացում, հետեւեք ապահովագրական ընկերության ներկայացուցչի ցուցումներին եւ Ձեր պայմանագրի պայմաններին:
Պարտադի՞ր է արդյոք ունենալ ապահովագրություն:
Ընդհանուր առմամբ, ապահովագրությունը լինում է կամավոր կամ պարտադիր: Շատ դեպքերում եւ Ձեր կյանքի շատ ոլորտներում Դուք ազատ եք ինքներդ որոշել` ուզո՞ւմ եք կնքել ապահովագրության պայմանագիր, թե՞ ոչ:
Սակայն կան իրավիճակներ եւ գործունեության ոլորտներ, որոնց համար օրենքը պահանջում է ունենալ ապահովագրություն, այսինքն` ապահովագրությունը պարտադիր է: Սովորաբար պարտադիր են ապահովագրության այն տեսակները, որոնք կապված են առավել վտանգավոր գործունեության հետ եւ/կամ բնակչության խիստ մեծ զանգվածների կյանքի, առողջության ու բարեկեցության պահպանման հետ:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս պարտադիր են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ), նոտարների եւ ապահովագրական միջնորդների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն, եւ ինկասացիոն կազմակերպության կողմից փոխադրվող կանխիկ դրամի եւ մասնագիտացված աշխատակիցների կյանքի եւ առողջության ապահովագրություն:
Որտե՞ղ եւ ինչպե՞ս ձեռք բերել ապահովագրություն: Ո՞վ է ապահովագրական գործակալը: Ո՞վ է ապահովագրական բրոքերը:
Դուք կարող եք ձեռք բերել ապահովագրական վկայագիր երկու տարբերակով.
գ Ուղղակի` հենց ապահովագրական ընկերություն այցելելով
գ Անուղղակի` ապահովագրական բրոքերների կամ գործակալների միջոցով
Ապահովագրական գործակալները եւ բրոքերները համարվում են ապահովագրական միջնորդներ: Նրանք օժանդակում են ապահովագրական ընկերությունների ու սպառողների միջեւ հարաբերությունների հաստատմանը, մասնավորապես.
գ Տրամադրում են խորհրդատվություն. ապահովագրության որ տեսակն է Ձեզ հարմար, ովքեր են մատուցում այդ ապահովագրատեսակը, ինչ սակագներով եւ այլն,
գ Կազմակերպում են հաճախորդների ապահովագրական պայմանագրերի կնքումը կոնկրետ ապահովագրողների հետ,
գ Օժանդակում են պայմանագրերի կատարմանը, օրինակ` հավաքագրում եւ ապահովագրական ընկերությանն են փոխանցում ապահովագրավճարները:
Ապահովագրական գործակալը ներկայացնում է ապահովագրական ընկերությունը, այլ կերպ ասած նրա անունից եւ հանձնարարությամբ է հանդես գալիս: Ապահովագրական բրոքերը ներկայացնում է ապահովադրին, այլ կերպ ասած` ապահովադրի անունից եւ հանձնարարությամբ է հանդես գալիս եւ ներկայացնում է նրա շահերը: Յուրաքանչյուր գործակալ կամ բրոքեր ունի լիազորությունների շրջանակ եւ գրանցված է Կենտրոնական բանկում:

Լուսինե  ՆԵՐՍԻՍՅԱՆ

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Դիտումներ 107


ԱՐԽԻՎ

«    հունվարի 2018    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ